շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՉԺՀ-ն ՀՀ կառավարությանն անհատույց կհատկացնի 100 մլն յուան

ՉԺՀ-ն ՀՀ կառավարությանն անհատույց կհատկացնի 100 մլն յուան

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ հիմնավորման, համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է ՀՀ կառավարությանը տրամադրել 100 մլն չինական յուան գումարի չափով անհատույց օգնություն:
 
Միջոցները կուղղվեն Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարի կառուցման և այլ համատեղ համաձայնեցված ծրագրերի իրականացման նպատակով:

  • Կիսվել: