Չենք ակնկալում, որ առաջիկայում պարենամթերքի գների աճ կլինի. ԿԲ նախագահ
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն առաջիկայում չի ակնկալում պարենամթերքի գների աճ: Այս մասին նա ասաց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
՛՛Դատելով համաշխարհային տնտեսությունում պահանջարկի թուլացումից և նման վարքագծային դրսևորումներից՝ այս պահի դրությամբ կարծում ենք, որ արտաքին հատվածից ունենալու ենք թույլ գնանկումային երևույթներ՛՛,-նշեց նա:
Գալստյանը հավելեց, որ առնվազն չեն ակնկալում, որ պարենի գները մոտ ժամանակում ունենալու են աճի ուղղությամբ զարգացումներ: