կիրակի, հոկտեմբեր 11
11 / 10 / 2026
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի

Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի

Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի՝ թոքերում վաղ փուլում հայտնաբերված հանգույցը հեռացնելու նպատակով։

71-ամյա պապն այս մասին հայտարարել է այսօր՝ Անգելուսի աղոթքից հետո։

«Բժիշկները նպատակահարմար են համարում միջամտությունը, ուստի, հետևելով նրանց խորհուրդներին, որոշել եմ վիրահատվել՝ այն հեռացնելու համար»,- ասել է Լևոն XIV-ը՝ հավելելով, որ վիրահատությունն արդեն նշանակված է առաջիկա օրերին։

Նրա խոսքով՝ թոքերի հանգույցը հայտնաբերվել է շատ վաղ փուլում։

  • Կիսվել: