կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԲՏԱ նախարարության թարմացված տվյալները՝ բջջային կայանների աշխատանքի վերաբերյալ

ԲՏԱ նախարարության թարմացված տվյալները՝ բջջային կայանների աշխատանքի վերաբերյալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը թարմացված տվյալներ է ներկայացրել բջջային կայանների աշխատանքի վերաբերյալ:

▪️ Ucom – 6 բջջային կայանների աշխատանքները դեռևս չեն վերականգնվել:
▪️ TEAM Telecom Armenia – բոլոր բջջային կայանների աշխատանքը վերականգնվել է, օպտիկական կապը՝ նույնպես:
▪️ Վիվա-ՄՏՍ – բոլոր բջջային կայանների աշխատանքը վերականգնվել է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:

 

  • Կիսվել: