շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Չգծանշված ճանապարհը նույնն է, ոնց որ օդանավ պատվիրենք, ասենք՝ պոչը մեզ պետք չի. Փաշինյան

Չգծանշված ճանապարհը նույնն է, ոնց որ օդանավ պատվիրենք, ասենք՝ պոչը մեզ պետք չի. Փաշինյան

ՏԿԵՆ-ն առաջարկում է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման, նախագծերի, փորձաքննությունների, տրանսպորտային օբյեկտների, ինչպես նաև ավարտված օբյեկտների համար գումար հատկացնել: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 5-ին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«3 մլրդ 400 մլն դրամ է վերաբաշխվող գումարը, որի մեջ ներառված են 8 հիմնանորոգվող օբյեկտ, 3 տրանսպորտային օբյեկտ, 3 նախագիծ և 5 օբյեկտներ, որոնք ավարտվել են և պետք է վճարվեն»,- ասաց նա:

Վարչապետը այս համատեքստում կարևորեց գյուղական բնակավարերում գծանշումների առկայությունը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ցանկացած գյուղում էական մթնոլորտ է փոխում:

«Բոլոր ճանապարհները, որոնք լավ վիճակում են, այդ թվում՝ գյուղական բնակավայրերում, պետք է գծանշել: Ես հավատում եմ և տեսնում եմ, որ դա մթնոլորտի էական փոփոխություն է, որովհետև դա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ: Դա էլ էլի կրթության և սոցիալ-հոգեբանության փոփոխության մաս է: Ես ակնկալում եմ, որ մենք չունենանք ընդհանրապես առանց գծանշման ճանապարհ, առավել ևս՝ նորոգված, միջին նորոգված կամ հիմնանորոգված»,- ասաց նա:

Նշենք նաև, որ վերաբաշխված գումարի շրջանակում վերանորոգվելու է Սպիտակից Վանաձոր տանող ճանապարահահատվածի՝ 11,9 կիլոմետրը, որը նախատեսված է այս տարի ավարտել, ինչպես նաև Նոր Հաճընից Աբովյան տանող ավտոճանապարհի, այն է՝ Հրազդան գետի վրայով անցնող կամրջի վերանորոգումը:

  • Կիսվել: