Բանկային համակարգում ունենք կարևոր ռեկորդային ցուցանիշներ. Նիկոլ Փաշինյան
Բանկային համակարգում ունենք կարևոր ռեկորդային ցուցանիշներ: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023 թվականի մայսիին կազմել է 5տրիլիոն 147 միլիարդ 288 միլիոն դրամ, որը ՀՀ պատմության համար ռեկորդային ցուցանիշ է: Ռեկորդային ցուցանիշներ բարելվում են և նախորդ ամվա համեմատ 12 միլիարդ 841 միլիոն դրամի աճ ենք ունեցել, սա ավանդային հաշիվներն են, որտեղ դրամ են պահում»,-ասաց նա:
Վարչապետն ասաց, որ 20018 թվականի մայիսի նկատմամբ 2023 թվականի մայիսին ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է ավելի քան 2,5 տրիլիոն դրամով, կամ 96,7 տոկոսով: «Բոլոր մարտահրավերներին մեր արձագանքը շատ կարևոր է, որ լինի այսպիսին»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշեց, որ առաջին կիսամյակում հարկային եկամուտների կատարման ոչ միայն խնդիրներ չեն ունեցել , այլ նույնիսկ գերակատարում են: