շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Այսօր գազանջատումներ կլինեն մի շարք հասցեներում

Այսօր գազանջատումներ կլինեն մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15:30-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայով, Սևանի, Գ.Նժդեհի, Ս.Զորավարի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։

Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Անտառամուտ, Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ, Դանուշավան, Օձուն, Ամոջ, Հագվի, Արդվի, Արևածագ, Կարմիր Աղեգի, Ծաթեր, Ձորագետավան, Թումանյան, Դսեղ, Չկալով, Քարինջ, Մարց, Լորուտ, Մղարթ բնակավայրերի գազասպառողների, «Սարիգազ», «Ձաղիձոր Գազ», «Սարգիս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Խուդյակովի, Վերոնայի, Շահումյան, Ռուսթավելու, Այգեգործների, Կոմիտասի, Բարանայի, Աբովյան, Երևանյան փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարներ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 3-րդ և 5-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Հաղարծին գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կուրղինյան, Մուսայելյան, Կնունյանց փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

  • Կիսվել: