չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այսօր Հայաստանը դրախտ է բիզնեսի համար. Փաշինյան

Այսօր Հայաստանը դրախտ է բիզնեսի համար. Փաշինյան

Այսօր Հայաստանը դրախտ է բիզնեսի համար: Այս մասին այսօր ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության դրամահավաք երեկոյի ժամանակ իր ելույթում նշեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց. ՛՛Հարկային ոլորտում մենք այս երեք տարում հեղափոխական փոփոխություններ ենք արել՛՛: 

Փաշինյանը հավելեց. ՛՛2018-ին կառավարությունը բիզնեսին ունեցել է մոտավորապես 270 մլրդ դրամի պարտք: Մենք այս երեք տարում այդ պարտքը հասցրել ենք, ըստ էության, զրոյական վիճակի: Մենք ավելացված արժեքի հարկի ոլորտում արեցինք այնպիսի փոփոխություններ, որ այս տարվա մայիսին արդեն արձանագրվել է մի վիճակ, երբ գործարարը ասենք մայիսի 20-ին դիմել է ԱԱՀ-ի գումարը հետ ստանալու համար եւ արդեն մայիսի 25-ին հետ է ստացել: Հայաստանի պատմության երբեւէ այսպիսի բան չի եղել:

Մենք խոստացել էինք, որ Հայաստանը դարձնելու ենք դրախտ բիզնեսի համար, եւ ես կարող եմ ասել, որ այո, այսօր Հայաստանը դրախտ է բիզնեսի համար՝ այ այս համակարգի իմաստով: Որովհետեւ Հայաստանում մեռնաշնորհներ չկան, ՀՀ-ում ՊԵԿ-ի ուժային հարկադրանք չկա՛՛:

 

  • Կիսվել: