Այս տարի կավարտենք հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումը, կվերանայվեն նաեւ աշխատավարձները. Նախարար
2023-ին շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձի համար մինչեւ 10 տոկոսի բարձրացում ենք ապահովել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Իհարկե, սա բավարար չէ: Աշխատավարձերի վերանայումը մեր կարեւոր նպատակներից է: Այս տարի կավարտենք հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումը եւ ներդրումը, եւ դրա շրջանակներում ամբողջությամբ կվերանայվի ծառայության բովանդակությունը, եւ իհարկե, ներդրված նոր բովանդակության շրջանակներում կվերանայվեն նաեւ աշխատավարձները»,-ասաց նա: