հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այլընտրանքային ուղիների խնդիր կա. Մելքումյանը՝ բեռնափոխադրումների հարցի շուրջ

Այլընտրանքային ուղիների խնդիր կա. Մելքումյանը՝ բեռնափոխադրումների հարցի շուրջ

«Երեք տարի առաջ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 800 մլն դոլար, իսկ 2018-ին՝ 1,9 մլրդ դոլար»,-այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը տարեցտարի աճում է, եւ բնական է, որ դա հանգեցնում է Վերին Լարսում բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների:

Դիմելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ Մելքումյանը հարցրեց. «Այս տարի կանխատեսվում է, որ մենք կանցնենք 2 միլիարդի շեմը: Հաշվի առնելով այն, որ մոտակա երեք տարիներին առեւտրաշրջանառությունը կմեծանա, եւ քանի որ մեր միակ «խողովակը» Վերին Լարսն է, այլընտրանքային ուղիների խնդիր է առաջանում: Սակայն եթե առեւտրաշրջանառությունը մի քանի անգամ աճի, այդ հերթերի եւ խցանումների հարցը ինչպե՞ս է լինելու»:

Խաչատրյանը վստահեցրեց, որ իրենք այդ ուղղությամբ աշխատում են, և հարցերն աստիճանաբար կլուծվեն էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցով:

  • Կիսվել: