շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ասում են՝ էսինչերը լցվել են Հայաստան. լցվել են, որովհետեւ էդ բողոքողների մի մասը չի ուզում աշխատի. Փաշինյան

Ասում են՝ էսինչերը լցվել են Հայաստան. լցվել են, որովհետեւ էդ բողոքողների մի մասը չի ուզում աշխատի. Փաշինյան

Պետության մրցունակությունը բարձրացնելու համար մենք պետք է անհատի մրցունակությունը բարձրացնենք. չի կարող լինի պետություն, որի բնակչության ծանրակշիռ տոկոսը անմրցունակ  է, և այդ պետությունը լինի մրցունակ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետությունը մարդու համար է և պետությունը մարդով է պետություն դառնում։ Հիմա աշխատանքային միգրացիոն հոսքերի հետ կապված  դժգոհություններ են առաջանում, մարդիկ տարբեր պետությունների քաղաքացիների անուն տալով ասում են՝ էսինչերը լցվել են Հայաստան։ Պետք է ուղիղ ասել՝ այդ մարդիկ լցվել են Հայաստան, որովհետև բողոքողների առնվազն մի որոշ մասը չի գնում աշխատելու մոտակա շինարարությունում, որովհետև աշխատավարձը ցածր է: Ո՞նց է ցածր աշխատավարձը»,-ասաց նա:

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ Միասնական սոցիալական ծառայության վարչարարության արդյունքում անապահովության համակարգում գտնվող ընտանիքների թիվը 90,000-ից կրճատելով հասցրել են 60,000-ի:

  • Կիսվել: