երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աշխարհում կաուչուկի վեց գործարաններից մեկը մենք ունենք, բայց այն չի աշխատում. Վազգեն Սաֆարյան

Աշխարհում կաուչուկի վեց գործարաններից մեկը մենք ունենք, բայց այն չի աշխատում. Վազգեն Սաֆարյան

Հայաստանն առաջ բարձր արդյունաբերություն ունեցող երկիր էր, մինչդեռ այսօր, ունենալով աշխարհում կաուչուկի վեց գործարաններից մեկը, մենք այն չենք աշխատեցնում: Այս մասին այսօր  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը՝ ամփոփելով տարին և անդրադառնալով մեր երկրում արդյունաբերության զարգացման կարևորությանը:

Նա նշեց, որ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցությամբ մենք կարող ենք զարգացնել բազմաթիվ ոլորտներ: Մասնավորապես՝ Սաֆարյանն առանձնացրեց մեքենաշինության ճյուղը և ընդգծեց, որ արդյունաբերության այն ճյուղերը, որոնք ավանդաբար զարգացած են եղել ՀՀ-ում, այսօր ևս պետք է պատշաճ ուշադրության արժանանան:

ՀԽ անդամը շեշտեց հատկապես կաուչուկի գործարանը, Վանաձորի քիմպրոմը և հույս հայտնեց, որ եկող տարի կառավարությունն ավելի հետևողական կլինի արդյունաբերական քաղաքականության նկատմամբ:

  • Կիսվել: