շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Արտոնություններ թղթե տոպրակներ, խմիչքի, ծխախոտի տուփեր արտադրող ընկերությունների համար

Արտոնություններ թղթե տոպրակներ, խմիչքի, ծխախոտի տուփեր արտադրող ընկերությունների համար

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել խմիչքի, ծխախոտի, անձեռոցիկի տուփերի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի իրացնել ՀՀ տարածքում։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 23․7 մլն դրամի կապիտալ և 3․8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ մինչև 321 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 193 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատվեց «ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություննը:

«ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ստվարաթղթի, խորը տպագրության, օֆսեթ տպագրության և թղթե տոպրակների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2007թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 40․7 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 125 նոր աշխատատեղ՝ մինչև 311 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 40․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.9 մլրդ դրամ:

  • Կիսվել: