երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ջումայանը Մոսկվայում այցելել է Պիրոգովի անվան բժշկական համալսարանի հավաստագրման-սիմուլյացիոն կենտրոն

Ջումայանը Մոսկվայում այցելել է Պիրոգովի անվան բժշկական համալսարանի հավաստագրման-սիմուլյացիոն կենտրոն

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Մոսկվայում այցելել է ՌԴ Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարան:

Ռեկտոր Սերգեյ Լուկյանովի հետ Արտակ Ջումայանը քննարկել է համագործակցության հնարավորությունները։
Ներկայումս ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը և Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը համագործակցում են ՌԴ Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի հետ,
որտեղ ուսանում են Հայաստանից 37 ուսանողներ, օրդինատորներ և ասպիրանտներ:

Միաժամանակ, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ մշակվում են գիտակրթական ծրագրեր՝ տարբեր մասնագիտությունների գծով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտահետազոտական և կլինիկական ոլորտում գործակցության նոր հնարավորությունները:

Արտակ Ջումայանն այցելել է նաև համալսարանի բազմապրոֆիլ հավաստագրման- սիմուլյացիոն կենտրոն, որտեղ տնօրեն Պավել Լոպանչուկի հետ շրջել և ծանոթացել է սիմուլյացիոն կենտրոնի հնարավորություններին:

Հիշեցնենք, որ Արտակ Ջումայանը Մոսկվա էր այցելել «Դեղամիջոցների շրջանառության փորձ և գրանցում» գիտագործնական համաժողովի շրջանակներում:

  • Կիսվել: