շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առողջապահության նախարարը ծանոթացել է «Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» պայմաններին

Առողջապահության նախարարը ծանոթացել է «Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» պայմաններին

«Սևանի հոգեկան առողջության կենտրոնում» առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է պացիենտների և անձնակազմի համար ստեղծված պայմաններին:

Շրջայցի ընթացքում նախարարը կարևորել է ինչպես կենցաղային պայմանների շարունակական բարելավումը` որպես կարճաժամկետ նպատակ, այնպես էլ բուժական և խնամքի ծառայությունների հստակեցումը, որը հետագայում պետք է դրվի հոգեկան առողջության պահպանման կենտրոնների հետագա տարանջատման հիմքում։

Կարևորվել է կենտրոնում բուժական մոտեցումների շարունակական թարմացումը, հոգեբանական ծառայությունների մատուցումը և աշխատանքային թերապիայի կազմակերպումը:

  • Կիսվել: