ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում ինքնակամ տեղադրված կրպակները. քաղաքապետարան

Ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում ինքնակամ տեղադրված կրպակները. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակները:

Քաղաքապետարանից հայտնում են, որ գործընթացը լինելու է շարունակական և հանգստի գոտու տարբեր հատվածներում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցներն ու կրպակները փուլ առ փուլ վերածվելու են կանաչապատ տարածքների:

  • Կիսվել: