շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անշարժ գույքի վարձակալությունից ֆիզիկական անձանց ստացած եկամուտները ենթակա են հարկման. ՊԵԿ

Անշարժ գույքի վարձակալությունից ֆիզիկական անձանց ստացած եկամուտները ենթակա են հարկման. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման։

Միաժամանակ, որպես ֆիզիկական անձ, հարկային տարվա ընթացքում պետք է հաշվարկել և պետական բյուջե վճարել եկամտային հարկ՝ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10 % դրույքաչափով։  Յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկված եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։

  • Կիսվել: