կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՆԻՖ-ը ներկայացուցչություն է բացել Աբու Դաբիում

ԱՆԻՖ-ը ներկայացուցչություն է բացել Աբու Դաբիում

ԱՆԻՖ-ը (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) ներկայացուցչություն է բացել Աբու Դաբիում` ստանալով Abu Dhabi Global Market-ի կոմերցիոն սերտիֆիկատ։ Այս մասին հայտնել է ԱՆԻՖ-ը:

«ԱՄԷ ընկերությունների հետ մեր համագործակցության արդյունքում արդեն իրականացվում է երկու խոշոր ներդրումային ծրագիր։ Այս քայլի շնորհիվ, վստահ ենք, բացվում են նոր մասշտաբային ծրագրերի նոր հնարավորություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:
 

ԱՄԷ ընկերությունների հետ իրականացված ծրագրերից մեկը  «Մասդար» ընկերության հետ «Այգ֊1»  ֆոտովոլտային կայանի կառուցումն է Արագածոտնի մարզում, մյուսը`  «Էյր Արաբիա» ընկերության հետ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաուղիների ստեղծումը:

  • Կիսվել: