երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անցած տարի աճել է ՍԱՏՄ-ի կողմից խախտումների հայտնաբերման և վարչական պատասխանատվության կիրառման ցուցանիշը

Անցած տարի աճել է ՍԱՏՄ-ի կողմից խախտումների հայտնաբերման և վարչական պատասխանատվության կիրառման ցուցանիշը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անցած տարվա ընթացքում իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում 2022 թվականի համեմատ աճել է խախտումների բացահայտման և վարչական պատասխանատվության կիրառման թիվը:

Այս մասին 2023 թվականի  գործունեության ամփոփման ընթացքում ասաց ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը:

 «2023 թվականին իրականացվել է 2500 վերահսկողական միջոցառում՝ նախորդ տարվա 3217-ի փոխարեն: Վերահսկողական միջոցառումների ցուցանիշը համեմատաբար նվազել է, սակայն աճել է խախտումների բացահայտման և վարչական պատասխանատվություն կիրառելու թիվը, որը 2023-ին  կազմել է 1374՝ նախորդ տարվա 1425-ի դիմաց»,-ներկայացրեց Հայրապետյանը:

Նրա տեղեկատվությամբ՝ անցած տարի իրականացվել է 943 պլանային ստուգում, որից 803-ի դեպքում տնտեսվարողները վարչական պատասխանատվության  են ենթարկվել, իսկ 106-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցվել է ՝ մանրամասնելով, որ արդյունքում անցած տարի վարչական պատասխանատվության է ենթարկվել 803 տնտեսվարող, իսկ ժամանակավոր դադարեցվել է 106-ի գործունեությունը:

Հայրապետյանն ընդգծեց, որ վերահսկման ենթակա օբյեկտներից 26 հազար 750-ը սննդի շղթայի օպերատորներ են, իսկ 317 հազարը գյուղացիական տնտեսություններ, մինչդեռ ՍԱՏՄ-ն ներկայում ունի 157 տեսուչ:

Կառույցի ղեկավարն այդ տեսանկյունից կարևորեց թիրախային վերահսկողությունը:

Դիմում-բողոքների, ահազանգերի հիման վրա  հաշվետու տարում իրականացվել են նաև 299 ոչ պլանային ստուգումներ, որոնցից 96-ի դեպքում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 203 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերահսկողական գործառույթների շրջանակներում ՍԱՏՄ-ն անցած տարի իրականացրել է նաև 757 դիտարկում, որից արդյունքում արձանագրվել է 214 անհամապատասխանություն՝ սահմանված չափանիշներին:

 

  • Կիսվել: