Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն
Ամուլսարի հանքը շահագործողը կարող է դառնալ համար մեկ հարկատուն: Այս մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով ապագայում Հայաստանի համար բարձր տնտեսական աճ ապահովելու պլանների մասին:
Հաղորդման ընթացքում օգտատերերից մեկը հարց էր ուղղել նախարարին՝ հետաքրքրվելով նախարարի՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կարծիքով: Վերջինս պատասխանել է, որ չի տեսել Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վնասների վերաբերյալ հաշվետվություն: «Ես մի կողմից գիտեմ վնասները, մյուս կողմից՝ օգուտները»: