շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
«Ամեն ինչ անել հանուն Սյունիքի զարգացման»․ մարզպետը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

«Ամեն ինչ անել հանուն Սյունիքի զարգացման»․ մարզպետը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Սյունիքի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կառույցի աշխատակիցներին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալ Նարե Ղազարյանին: Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

Շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ՝ մարզպետը բեղմնավոր աշխատանք է մաղթել՝ վստահություն հայտնելով, որ մեծ պատվով կիրականացնի իր վրա դրված պարտականությունը։

Ն․Ղազարյանը նույնպես դիմեց ներկաներին՝ խոստանալով իրեն վստահված աշխատանքում ամեն ինչ անել հանուն Սյունիքի զարգացման։ Մարզպետի տեղակալին շնորհավորեցին նաեւ մարզպետարանի ղեկավար կազմի այլ անդամներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին, թե մարզի ղեկավարման գործառույթներում որ ոլորտի համակարգումը մարզպետի ապարատի որ անդամին է վերապահված։

Ռոբերտ Ղուկասյանը խորհրդակցության մասնակիցների հետ նաեւ աշխատանքային, կազմակերպական, կարգապահական, մարզպետարանի գործունեությանն առնչվող հայեցակարգային մի շարք հարցեր քննարկեց։ 

  • Կիսվել: