չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
2019 թ-ին ստվերայնության գնահատականը 1,5 տոկոսային կետով լավացել է. Մանուկյան

2019 թ-ին ստվերայնության գնահատականը 1,5 տոկոսային կետով լավացել է. Մանուկյան

Ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո փոփոխություններ են տեղի ունեցել հարկերի հավաքագրման ու ստվերայնության կրճատման առումով։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Ըստ նրա, միայն 2019 թվականի ընթացքում ստվերայնության գնահատականը, որը սովորաբար կիրառվում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությամբ, մոտ 1,5 տոկոսային կետով լավացել է։

«Սա նաև քաղաքական կամքի դրսևորում է՝ նկատել և հարկել ստվերը»,- ասաց նա։  

Երկրորդ փոփոխությունը, ինչպես նշեց պատգամավորը, վերաբերում է բյուջետային գործընթացներում վեկտորի փոփոխությանը։

«Այն , որ ֆինանսական, երկրի կայունության, մակրոտնտեսական առումով բավականաչափ պոզիտիվ են եղել փոփոխությունները, դրանք նաև իրենց արտացոլանքն են գտել 2019-ին։ Կա երկրի ռիսկայնության գնահատական, որ կամայական մի ֆինանսական գործիք ես թողարկում, երկրները, բացի այս պարտատոմսի կամ ֆինանսական գործիքի ռիսկայնությունից, գնահատում են նաև երկրի ռիսկը։ Այս համատեքստում եթե ուսումնասիրենք նախորդ թողարկումը և ներկա թողարկումը, ակնհայտ է, որ Հայաստանը շուրջ 5,5 տոկոսային կետով ավելի քիչ ռիսկային գործընկեր է դիտարկվել միջազգային հանրույթի կողմից»,- ընդգծեց Արտակ Մանուկյանը։

  • Կիսվել: