երկուշաբթի, հունիս 10
10 / 6 / 2024
Աջակցում եմ համատեղ նախագծի կարգախոսին. ՀՀ-ում Իտալիայի դեսպան

Աջակցում եմ համատեղ նախագծի կարգախոսին. ՀՀ-ում Իտալիայի դեսպան

Այսօր «Ceramisia» գործարանի բացման արարողության ժամանակ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ասաց, որ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ իշխանությունների կոչն Իտալիայում արձագանք գտավ:

Նա նշեց, որ սա յոթ օրվա մեջ արդեն երրորդ մրցակցային արդյունքն է տնտեսական հարաբերությունների շրջանակում:

Դեսպանն ասաց. «Նախորդ երկու ծրագրերը վերաբերել են տեքստիլ արդյունաբերության գործունեությանը եւ հաղորդակցման ոլորտին»:

Վինչենցո Դել Մոնակոն վստահեցրեց, որ «Ceramisia» գործարանը համապատասխանում է եվրոպական ամենաբարձր ստանդարտներին: «Աջակցում եմ համատեղ նախագծի կարգախոսին՝ «Արտադրված է Հայաստանում, նախագծված է Իտալիայում»,-ասաց դեսպանը:

  • Կիսվել: