կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱԻՆ-ը 2021 թվականի ծրագրերի իրականացման համար ծախսել է ավելի քան 14 միլիարդ դրամ

ԱԻՆ-ը 2021 թվականի ծրագրերի իրականացման համար ծախսել է ավելի քան 14 միլիարդ դրամ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2021 թվականի ընթացքում իրականացրել է 6 ծրագիր: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը։

«Պետական բյուջեով նախատեսված էր 14 միլիարդ 133 միլիոն դրամի չափով, տարվա ընթացքում կատարվել են ավելացումներ, հաստատված պլանով հաստատված է եղել 14 միլիարդ 488 միլիոն  500 հազար դրամի ծրագրերի իրականացման համար ֆինանսական ապահովման միջոցներ: Փաստացի նախարարությունը կատարված ծրագրերի արդյունքում արձանագրել է 14 միլիարդ 402 միլիոն 423 հազար դրամի կատարողական: Կատարողականը կազմում է 99,4 տոկոս»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

  • Կիսվել: