կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանն ամեն բան անելու է, որ կոմունիկացիաները չբացվեն, իսկ մենք այս հարցում մաքսիմալ կառուցողական ենք

Ադրբեջանն ամեն բան անելու է, որ կոմունիկացիաները չբացվեն, իսկ մենք այս հարցում մաքսիմալ կառուցողական ենք

Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի, Հայաստանի շահերը հաշվի են առնելու, պետք է ընդգծեմ, որ այս իրավիճակը ևս մարտահրավեր է, 30 տարիների ընթացքում մեր մարտահրավերները չեն դադարել, այս մասին ԱԺ–ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը՝ հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին, թե ինչ փուլում Սյունիքով անցկացվելի կոմունիկացիաների շուրջ գործընթացները։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արվում են, թեև կոնկրետ պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել։

«Կոմունիկացիաների վերաբացման հետ կապված տեղի են ունենում քննարկումներ, ձևավորվել է աշխատանքային խումբ, այդ աշխատանքներն արվում են հիմա, բայց որոշակի պայմանավորվածություններ այդ ուղղությամբ ձեռք չեն բերվել, բայց կան տարբերակներ և առաջարկներ և մենք պետք է ճանապարհ ունենանք: Ադրբեջանը ամեն բան անելու է, որպեսզի կոմունիկացիաները չբացվեն, իսկ մենք այս հարցում մաքսիմալ կառուցողական ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: