Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել գրեթե 980 տոննա ռուսական ցորեն
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է արտահանել հացահատիկի հերթական խմբաքանակը, հաղորդել է «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ բեռը ներառում է 976 տոննա ցորեն։
Ռուսական ցորենի նախորդ՝ 770 տոննա խմբաքանակը Հայաստան էր ուղարկվել Ադրբեջանի տարածքով հունիսի 28-ին։



