հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
50,5 մլրդ դրամի շրջանակում կշարունակվի Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը. Փոխնախարար

50,5 մլրդ դրամի շրջանակում կշարունակվի Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը. Փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բոլոր պատկերացումները՝ տնտեսական, ոլորտային, քաղաքական, 2023 թվականի պետական բյուջեի նախագծում արտացոլված են, 2023 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նրա խոսքով՝ այս կառուցվածքով հնարավոր կլինի 2023թ. իրենց առջև դրված բոլոր խնդիրները լուծել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2023թ. նախատեսված է հատկացնել 334,6 մլրդ դրամ, որի շնորհիվ կիրականացվի 23 ծրագիր՝ 137 միջոցառումով: 203,8 մլրդ դրամը կհատկացվի կապիտալ բնույթի ծախսերին:

Վաչե Տերտերյանի խոսքով՝ տրանսպորտի ոլորտին կհատկացվի 119,6 մլրդ դրամ, կիրականացվի 3 ծրագիր՝ 32 միջոցառումով:

Էներգետիկայի ոլորտին կհատկացվի 27,6 մլրդ դրամ, կիրականացվի 4 ծրագիր՝ 14 միջոցառումով:

50,5 մլրդ դրամի շրջանակում կշարունակվի Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը:

  • Կիսվել: