կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
2024թ. տնտեսական աճը Հայաստանում կկազմի 5,7 տոկոս. ԶԵԱԲ կանխատեսումը

2024թ. տնտեսական աճը Հայաստանում կկազմի 5,7 տոկոս. ԶԵԱԲ կանխատեսումը

2024թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 5,7 տոկոս։ Այս մասին Ալմաթիի մամուլի ասուլիսում ասել է ԶԵԱԲ ապահովագրական վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Անտոն Դոլգովեչնին՝ ներկայացնելով բանկի մակրոտնտեսական կանխատեսումը, գրել է «Sputnik- Армения»-ն։

Նրա խոսքով՝ Հայաստանը ընթացիկ տարին կավարտի 8,3 տոկոս տնտեսական աճով։ 2023թ. աճի հիմնական «դրայվերը» ներքին պահանջարկն է, որը պայմանավորված է արտասահմանից զգալի փոխանցումներով եւ բարձր զբոսաշրջային ակտիվությամբ։ ՀՆԱ-ին աջակցել է նաեւ ներդրումների եւ շինարարության աճը։

«Այդ գործոնները կշարունակեն ազդեցություն ունենալ նաեւ 2024թ.։ Մենք գնահատում ենք, որ դրամական փոխանցումների մակարդակը կմնա բարձր, եւ դա կպահի սպառողական պահանջարկի ուժեղ դինամիկան ծառայությունների եւ առեւտրի ոլորտում»,- ասել է Դոլգովեչնին։

Տնտեսական աճին կարող են աջակցել նաեւ բյուջետային քաղաքականությունը եւ Ամուլսարի հանքի մշակումը։ Բանկում սպասում են դրամավարկային քաղաքականության թուլացում, ինչը եւս կնպաստի տնտեսական աճին։

«Մենք կանխատեսում ենք 5,7 տոկոսի աճ 2024թ.։ Դե, իսկ հետագայում աճի մակարդակը կպահպանվի 5 տոկոսի մակարդակում»,- ասել է Դոլգովեչնին։

Նրա խոսքով՝ չնայած տնտեսական աճին, երկրում ամենացածր գնաճն է տարածաշրջանում։ 2023թ. արդյունքներով այն կազմել է  0,3 տոկոս։ Հաջորդ տարվա վերջին, հաշվի առնելով բարձր պահանջարկը եւ ներմուծման աճը, բանկում կանխատեսում են 3,6 տոկոս գնաճ։

Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքին, ապա 2024թ. սպասվում է ոչ մեծ թուլացում՝ մոտ 3 տոկոս։ Դրամի միջին փոխարժեքը կկազմի մեկ դոլարը մոտ 414 դրամ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: