2024-ին Հայաստանի խոշորագույն ընկերությունների ցանկն ըստ հասույթի գլխավորել է Երևանի ոսկերչական գործարանը
2024 թվականին Հայաստանի խոշորագույն ընկերությունների ցանկը, ըստ հասույթի, գլխավորել է Երևանի ոսկերչական գործարանը՝ 314 մլրդ դրամ (815 մլն դոլար) հասույթով նախկինի 180 մլրդ դրամի փոխարեն։
2024 թվականին 10 խոշորագույն ընկերությունների ընդհանուր հասույթը կազմել է մոտ 2,0 տրիլիոն դրամ (5,2 մլրդ դոլար), ինչը 12,8% - ով ավելի է 2023 թվականի ցուցանիշից, հայտնում է Modex-ը։ Բոլոր 10 ընկերությունները գրանցել են 354 մլրդ դրամի (920 մլն դոլար) ընդհանուր շահույթ։
Երկրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 280 մլրդ դրամ եկամուտով՝ 2023 թվականի 312-ի փոխարեն։ Հաջորդը ՛՛Գազպրոմ Արմենիան՛՛ է՝ 246 մլրդ դրամ հասույթով՝ 2023 թվականի 251 մլրդ դրամի դիմաց։ Չորրորդ տեղում Արդշինբանկն է՝ 241 մլրդ դրամ և 52% աճով: Հինգերորդ հորիզոնականում Հայաստանի էլեկտրական ցանցերն են՝ 202 մլրդ դրամ հասույթով՝ 2023 թվականի 209 մլրդ դրամի փոխարեն։ ՛՛Երևան Սիթի՛՛ սուպերմարկետների ցանցի հասույթը կազմել է 198 մլրդ դրամ՝ 2023 թվականի 169 մլրդ դրամի փոխարեն։ Ամերիաբանկը 2024 թվականին ստացել է 192 մլրդ դրամի հասույթ՝ 2023 թվականի 157 մլրդ դրամի դիմաց: ՛՛Pretty Վեյ՛՛ ընկերությունը 2023 թվականի 161 միլիարդի փոխարեն ստացել է 155 մլրդ դրամի հասույթ։ ԱԿԲԱ բանկն ապահովել է 115 մլրդ դրամի հասույթ՝ 2023թ. - ի 100 մլրդ դրամի փոխարեն: Եվ 10-րդ տեղում է Երևանի ՛՛Զավթնոց՛՛ միջազգային օդանավակայանը՝ 99 մլրդ դրամ հասույթով. այս ցուցանիշն ընկերությունը կայուն պահպանել է 2023 թվականից։
Արդյունքում, կարելի է ասել, որ 2024 թվականին կրճատվել է ռուսական կապիտալով ընկերությունների եկամուտը:



