շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2023 թվականին Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերն ակնկալվում են 4,2 տոկոսի սահմանում․ ԵԱԶԲ

2023 թվականին Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերն ակնկալվում են 4,2 տոկոսի սահմանում․ ԵԱԶԲ

2023 թվականին Եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների համար արտաքին պայմանները կարող են վատթարանալ։ Այս մասին նշված է Եվրասիական զարգացման բանկի «Մակրոտնտեսական կանխատեսում -2023» զեկույկցում։

Հայաստանում պետական աջակցության միջոցների եւ ներքին պահանջարկի աճի շնորհիվ  տնտեսության զարգացման համեմատաբար բարձր տեմպերն ակնկալվում են 4,2 տոկոսի սահմանում։

Ռուսաստանում տնտեսական անկումը կդանդաղի մինչեւ 2 տոկոս։

Ֆինանսական պայմանների խստացումը 2023 թվականին կհանգեցնի զարգացած երկրների ՀՆԱ-ի կրճատմանը։ Աշխարհի երեք խոշորագույն տնտեսությունների դանդաղեցման պատճառով համաշխարհային ՀՆԱ-ի աճը 2022 թվականին 2,4 տոկոսից 2023 թվականին կդանդաղի մինչեւ 1,5 տոկոս։

Տնտեսական ակտիվության թուլացումը հետագայում կզսպի ինֆլյացիոն գործընթացները։ Ինֆլյացիոն ճնշման թուլացման նշանները զարգացած երկրների կենտրոնական բանկերին կարող են դրդել 2023 թվականի արդեն առաջին կեսին ավարտին հասցնել դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլը։

Միջնաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի տոկոսադրույքը կպահպանվի 3 տոկոսին մոտ։

  • Կիսվել: