շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2022-ին գրանցված 55 հազար նոր աշխատողներից 45 հազարը ՀՀ քաղաքացիներ են

2022-ին գրանցված 55 հազար նոր աշխատողներից 45 հազարը ՀՀ քաղաքացիներ են

Փորձ է արվում համոզել, որ ՀՀ քաղաքացիները միայն տուժել են 8,6 տոկոս գնաճից: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Եթե խորքային վերլուծություն անելու տրամաբանություն կամ գիտելիք չունենք, ապա կարելի է տպավորություն ունենալ, որ տնտեսական աճից հիմնականում օգտվել են բանկերը, որովհետև սանկցիաների հետևանքով մեծ պահանջարկ է առաջացել ֆինանսական ծառայությունների նկատմամբ, վարձով բնակարան տվողները՝ ռուս ռելոկանտների՝ Հայաստան տեղափոխվելու պատճառով, տրանսպորտային և պահեստային ծառայություններ մատուցողները՝ սանկցիաների հետևանքով առևտրաշրջանառության մեծացման շնորհիվ, մեծածախ առևտրով զբաղվողները՝ նույն պատճառով»,- ասաց նախարարը, ապա նաև փաստեց, որ տնտեսական աճը արտացոլվել է բազմաթիվ ճյուղերում:

2022 թվականին նախորդ տարվա նկատմամբ 15,5 տոկոսով աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը՝ կազմելով 235.576 դրամ, իսկ իրական աշխատավարձը 8,6 տոկոսով գնաճի պայմաններում աճել է 6,3 տոկոսով:

Նախարարը տեղեկացրեց, որ նվազել է նաև գործազրկության թիվը՝ 15,5-ից դառնալով 13 տոկոս:

«Ասում են, որ սա ապահովվել է միայն ռուս ՏՏ մասնագետների շնորհիվ, սակայն 2022-ին գրանցված 55 հազար նոր աշխատողներից 45 հազարը ՀՀ քաղաքացիներ են: Ընդ որում՝ պետական կառավարման համակարգի 19 հիմնարկներում հաստիքները կրճատվել են ավելի քան 500-ով, հաստիքներ են ավելացել դատական համակարգում պրոբացիայի ծառայության ներդրման և դատավորների քանակի ավելացման պատճառով»,- ասաց նախարարը:

Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ 2022-ին 10 հազարով կրճատվել է նաև ընտանեկան նպաստից օգտվողների թիվը՝ դառնալով 72.748:

  • Կիսվել: