2021 թվականի ապրիլին հավաքագրվել են ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180մլրդ դրամ. Քերոբյան
2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180մլրդ դրամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
՛՛Ի հեճուկս բազմաթիվ "ամեն ինչը վատ ա ու ոչ մի ներդրում չկա" ասողների՝ Հայաստանի ազատ և համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունը արագ շտկում է մեջքը։
Դա բնավ չի նշանակում, որ տեմպը թուլացնելու իրավունք ունենք, հակառակը՝ պետք է սանձել ալիքն ու սլանալ առաջ՛՛,-նշել է նա։