շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2021 թ. առողջապահության նախարարության ծախսերն աճել են 11.4 տոկոսով. Ավանեսյան

2021 թ. առողջապահության նախարարության ծախսերն աճել են 11.4 տոկոսով. Ավանեսյան

ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ հաշվետու տարում նախարարության իրականացրած աշխատանքներին ու դրանց կատարողականին: 

2020 թ. համեմատ 2021 թ. առողջապահության նախարարության ծախսերն աճել են 11.4 տոկոսով կամ 16.1 մլրդ դրամով: 2021 թ. ընդհանուր առմամբ բուժօգնություն է ստացել 89889 մարդ:

Կորոնավիրուսային համավարակի հետ կապված ծախսվել է 35 մլրդ 251 մլն դրամ:  Հաշվետու տարում 41 մլրդ դրամ հատկացվել է «Հանրային առողջության պահպանում» ծրագրի իրականացմանը: «Առողջության առաջնային պահպանում» ծրագրի իրականացման համար հատկացվել է 28.4 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 99.5 տոկոսը:

«Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագիրն իրականացնելու համար օգտագործվել է 19.2 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99.2 տոկոս:

  • Կիսվել: