ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2021-ին ՀՀ պետական ​​բյուջեի ծախսերի 168 տոկոսը բաժին է ընկել պաշտպանության ոլորտին․ Քոչարյան

2021-ին ՀՀ պետական ​​բյուջեի ծախսերի 168 տոկոսը բաժին է ընկել պաշտպանության ոլորտին․ Քոչարյան

2021-ին ՀՀ պետական ​​բյուջեի ծախսերի 16.8 տոկոսը կամ 336 մլրդ դրամը բաժին է ընկել պաշտպանության ոլորտին։ Այս մասին այսօր ԱԺ նիստին 2021 թ. պետ​​բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Դա, նրա խոսքով, 7.6 տոկոսով ավելի է ի սկզբանե նախատեսված ծախսերից։ «44-օրյա պատերազմից հետո մենք որոշեցինք վերանայել մեր ծախսերը եւ դրանց պահպանումը։ Դա անհրաժեշտ էր մեր երկրի կայուն անվտանգության ապահովման համար»,- ասաց Քոչարյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց պատգամավորը, դա 13.3 տոկոսով պակաս է 2020 թ. համեմատ, ինչը, ըստ նրա, միանգամայն հասկանալի եւ տրամաբանական է։ «Այն իրավիճակի հետ կապված, որում հայտնվել է մեր երկիրը, միանգամայն ակնհայտ էր, որ ծախսային մասը պետք է արմատապես ավելանա»,- ասաց պատգամավորը։

2021 թ. պաշտպանական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4.8 տոկոսը։

Ընդ որում, հասարակական կարգի ու անվտանգության ապահովման համար պետությունը հատկացրել է ընդհանուր 101.3 մլրդ դրամ։ Զգալիորեն աճել են նաեւ ԱԱԾ-ի ծախսերը։ Հատկապես՝ սահմանապահ զորքերի մասով։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2021 թ. հատկացվել է 12.7 մլրդ դրամ։

  • Կիսվել: