ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2021-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտները կազմել են 332.9 մլրդ դրամ, ինչը նախատեսված ցուցանիշից ավելի է 27 մլրդ դրամով

2021-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտները կազմել են 332.9 մլրդ դրամ, ինչը նախատեսված ցուցանիշից ավելի է 27 մլրդ դրամով

2021-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտները կազմել են 332.9 մլրդ դրամ, ինչը նախատեսված ցուցանիշից ավելի է 27 մլրդ դրամով: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: 

Նա նշեց, որ 2021-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հարկային ընդհանուր եկամուտները նվազել են 16.1 մլրդ դրամով: Ըստ Հովհաննիսյանի՝ այդ բացասական տարբերությունն ունի իր հիմնավոր պատճառները:  

ՊԵԿ նախագահի խոսքով՝ նշված 16 մլրդ դրամից 10 մլրդ-ը վերաբերում է շահութահարկին: Նա հիշեցրեց, որ փոփոխություն էր կատարվել Հարկային օրենսգրքում, որով տնտեսվարողների մոտ ֆինանսական միջոցներ ապահովելու նպատակով նրանք ազատվել էին շահութահարկի վճարումից: 

Հովհաննիսյանն ասաց, որ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսվարողներին 2.9 մլրդ դրամ ավելի գումար է վերադարձվել, և դա նույնպես այդ բացասական տարբերության շրջանակում է: 

Ինչպես նաև, ըստ ՊԵԿ նախագահի, համավարակի հետևանքով գործունեության մի քանի տեսակ չեն վերականգնվել կամ խոցված են. զբոսաշրջություն, կացության կազմակերպում, ավտոտրանսպորտային գործունեության և այլն: Նրա խոսքով՝ այս ուղղությամբ առկա է 2.8 մլրդ դրամի պետական տուրքի պակաս հավաքագրում, ինչը ևս այդ բացասական տարբերության շրջանակում է:   

«Համավարակը իր բացասական հետևանքն է թողել և շարունակում է թողնել հարկային եկամուտների հավաքման վրա, սակայն մենք ամեն ինչ անում ենք հարկային կարգապահության մակարդակը բարձր պահելու և վարչարարությունը լիարժեք իրականացնելու ուղղությամբ»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը: 

  • Կիսվել: