երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2020 թվականի բյուջեի նախագիծը չի արդարացնում հայ ժողովրդի սպասելիքները. ԲՀԿ պատգամավոր

2020 թվականի բյուջեի նախագիծը չի արդարացնում հայ ժողովրդի սպասելիքները. ԲՀԿ պատգամավոր

Հայաստանի նոր իշխանությունը 1.5-2.5 տարի ունի, որպեսզի արդարացնի բնակչության դրական ակնկալիքները, բայց 2020 թվականի բյուջեի նախագիծը չի արդարացնում հայ ժողովրդի սպասելիքները, այդ մասին այսօր Ազգային ժողովում 2020-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Մելքումյանի խոսքով՝ քաղաքացիների սպասելիքները հեղափոխական էին, իսկ բյուջեի նախագիծը՝ իրատեսական, ինչը վկայում է այն մասին, որ որևէ արմատական դրական փոփոխություն սպասել չարժե։

«Ընթացիկ տարվա հունվար-հունիսին ներդրումների ներհոսքը տնտեսության իրական հատված՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, կազմել է ընդամենը 310 մլն դոլար, բայց այդ ընթացքում տեղի է ունեցել կապիտալի արտահոսք 295 մլն դոլարի չափով։ Այսինքն՝ ներդրումների իրական ներհոսքը կազմել է 15 մլն դոլար», - ընդգծեց պատգամավորը՝ կառավարությանը կոչ անելով պարզել, թե ինչու են մարդիկ իրենց կապիտալը դուրս բերում Հայաստանից։

 

  • Կիսվել: