հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
2020-ին Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացրել 16 պետական կառույցում. արձանագրվել է 61 անհամապատասխանություն

2020-ին Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացրել 16 պետական կառույցում. արձանագրվել է 61 անհամապատասխանություն

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը:

Նա նշել է, որ 2020-ին ի սկզբանե նախատեսված է եղել 17 պետական մարմնում հաշվեքննության իրականացում, ինչը ողջ ծավալով միայն 16-ում է կատարվել: Դրանք այն կառույցներն են, որտեղ բյուջետային հատկացումները գերազանցում են 10 մլրդը:

Կարեն Առուստամյանը տեղեկացրել է, որ 2021-ի փետրվարի 26-ի դրությամբ ընթացիկ եզրակացությունները հաստատվել և ուղարկվել են ԱԺ, Կառավարություն, հաշվեքննության օբյեկտներ, հրապարակվել են Հաշվեքննիչ պալատի կայքում: Միայն գաղտնի տեղեկություն պարունակող երկու դեպք չի հրապարակվել: Արձանագրվել է 61 անհամապատասխանություն, 15 խեղաթյուրում՝ 1մլրդ 18 մլն դրամի շրջանակում, ներկայացվել է 42 առաջարկություն:

«Այս հաշվեքննության արդյունքներն ավելի լավն են, քան նախորդ ցիկլինը: Սա նշանակում է, որ այն ճիշտ ճանապարհով է իրականացվում, ունի նաև կանխարգելիչ նշանակություն: 2020-ի տարեկան հաշվեքննության աշխատանքները ևս ավարտին են մոտենում»,- եզրափակել է Առուստամյանը:

  • Կիսվել: