հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Զորավարժություններ, մարտական պատրաստության պարապմունքներ և շտաբային մարզումներ ԶՈւ-ում

Զորավարժություններ, մարտական պատրաստության պարապմունքներ և շտաբային մարզումներ ԶՈւ-ում

ՀՀ զինված ուժերի 1-ին զորամիավորումում շարունակվում են հրամանատարաշտաբային զորավարժությունները։

Օգոստոսի 25-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ.Պողոսյանը վերադաս հրամանատարության կողմից ստացված մարտական կարգադրությունների հիման վրա որոշումներ է կայացրել և համապատասխան հանձնարարականներ տվել ենթակա զորամասերի հրամանատարներին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից, 4-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 24-ին անցկացվել են նորակոչիկ զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ։

Պարապմունքների նպատակն է բարձրացնել նորակոչիկների ֆիզիկական պատրաստվածությունն ու ծանոթացնել զինվորական ծառայության առանձնահատկություններին: Նորակոչիկները նաև հրահանգավորվել են զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների վերաբերյալ։

Օգոստոսի 24-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ՝ զորամասի և գումարտակների հրամանատարների, վարչակազմի սպաների մասնակցությամբ: Մարտական գործողությունների ժամանակ ստուգվել են անձնակազմի գործնական հմտությունները, ինչպես նաև նրանց նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կտրուկ փոփոխվող իրավիճակներում:

  • Կիսվել: