Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հաստատել է օրենք, որն ընդլայնում է նախագահի լիազորությունները՝ արտերկրում ՌԴ զինված ուժերը կիրառելու համար
Այսօր՝ մայիսի 20-ին, Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հաստատել է օրենք, որն ընդլայնում է նախագահի լիազորությունները՝ արտերկրում Ռուսաստանի զինված ուժերը կիրառելու համար։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ օրենքի տեքստն անցյալ շաբաթ միաձայն ստացել է Պետդումայի աջակցությունը: Ըստ այդմ՝ պետության ղեկավարին իրավունք է տրվում բանակը ներգրավել արտասահմանում «Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար՝ նրանց ձերբակալման, կալանքի, քրեական և այլ հետապնդումների» դեպքում:
Ինչպես հաղորդվում է՝ պետական մարմինները նույնպես կկարողանան ձեռնարկել «անհրաժեշտ միջոցներ»՝ արտասահմանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար՝ «իրենց լիազորությունների սահմաններում»։


