Զինվորական մասնագիտություն, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է
Սակրավորների վտանգավոր աշխատանքի մասին է գրել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ սակրավորներն անվտանգ ուղի են հարթում յուրայինների համար և ծուղակներ նախապատրաստում հակառակորդի համար։
«Մասնագիտությունը`սակրավոր. նրանք անվտանգ ուղի են հարթում յուրայինների համար և ծուղակներ նախապատրաստում հակառակորդի համար` հընթացս վնասազերծելով վերջինիս պատրաստած ծուղակները: Սա այն զինվորական մասնագիտությունն է, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է: Մասնագետներից այն պահանջում է մեծ ուշադրություն, արհեստավարժություն, զգուշավորություն և խիզախություն»,- գրել է խոսնակը և լուսանկարներ հրապարակել։