հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վերջին օրերին բանակին ամենաշոշափելի ֆինանսական օգնությունը ցուցաբերել է գործարար Սամվել Կարապետյանը. Աղբյուր

Վերջին օրերին բանակին ամենաշոշափելի ֆինանսական օգնությունը ցուցաբերել է գործարար Սամվել Կարապետյանը. Աղբյուր

Արցախում սեպտմբերի 27-ին վերսկսած հակամարտության օրվանից ի վեր շարունակվում են բանակին ուղղված օգնությունները թե շարքային քաղաքացիների, թե սփյուռքի, թե խոշոր բարերաների և անհատների կողմից։

Շատերը գերադասում են, որպեսզի չհրապարակվեն իրենց անունները, ինչպես նաև Արցախին տրամադրված օգնության չափը։

Նշենք, որ ֆինանսական օգնության հոսքը աշխարհասփյուռ է՝ ԱՄՆ-ից մինչև Նոր Զելանդիա։

Սակայն ինչպես InfoPort.am-ին հաղորդեցին պաշտպանական ոլորտի իր աղբյուրները, այս օրերին հայկական ԶՈՒ-ին ամենախոշոր ֆինանսական նվիրատվությունը կատարել է «Տաշիր-գրուպի» սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանը։
 
Միևնույն ժամանակ աղբյուրը հրաժարվեց գաղտնազերծել օգնության չափը, ասելով միայն, որ դա շատ լուրջ աջակցություն է։

Ավելի վաղ ԼՂ-ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ Սամվել Կարապետյանը համոզմունք էր հայտնել կոնֆլիկտը բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով լուծելու մասին, մասնավորապես, նշելով․

«Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի: Սակայն ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Մենք մեծ պատերազմի ու մեծ զոհերի վտանգից մի քայլի վրա ենք կանգնած, և պետք է խուսափենք դրանից: Հույս ունեմ շուտով կոնֆլիկտը խաղաղ հանգուցալուծում կստանա բանակցությունների սեղանի շուրջ և ոչ թե մարտի դաշտում»: Կարապետյանը նաև ցավակցություն է հայտնել հայ զինվորների և խաղաղ բնակչության շրջանում զոհվածների և վիրավորների ընտանիքներին ու հարազատներին, խոստացել աջակցել նրանց: 

  • Կիսվել: