հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տեղ գյուղի մոտ 2 սյունեցի տրակտորով գործ անելիս հայտնվել են ադրբեջանական տարածքում. Բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվել

Տեղ գյուղի մոտ 2 սյունեցի տրակտորով գործ անելիս հայտնվել են ադրբեջանական տարածքում. Բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվել

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին պաշտպանության նախարարությունից, միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:

  • Կիսվել: