կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը Միխալիս Յորղալլասի հետ  քննարկել է  Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը Միխալիս Յորղալլասի հետ քննարկել է Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասի հետ:

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Քննարկվել է նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը:

Նախարարները երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և ընդգծել են այն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: