երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ ԶՈւ թիմը Հայաստանում կմասնակցի «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլի մրցումներին

ՌԴ ԶՈւ թիմը Հայաստանում կմասնակցի «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլի մրցումներին

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի թիմը պատրաստ է 2021 թվականի «Բանակային միջազգային խաղեր»-ի «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլի մեկնարկին, տեղեկացնում են Միջազգային խաղերի մամուլի կենտրոնից։

Ինչպես նշվում է՝ ընդհանուր առմամբ մրցույթին կմասնակցեն վեց երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հունաստանի զինծառայողները, ինչպես նաեւ առաջին անգամ կմասնակցի Կատարի հավաքականը։

Միջոցառումները կանցկացվեն մինչեւ սեպտեմբերի 1-ը՝ Երեւանի, Դիլիջանի եւ Իջեւանի զորամասերի եւ մարզահամալիրների տարածքում: Բոլոր միջազգային թիմերը կտեղակայվեն Դիլիջանի ճեմարանի տարածքում, որտեղ օգոստոսի 22-ին տեղի կունենա «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի բացումը:

Մրցույթի ծրագիրը նախատեսված է 14 օրվա համար եւ ներառում է «Մարզիկ» ռազմամարզական մրցում, «Պրոֆեսիոնալ» եւ «Դիպուկահար» մարտական պատրաստության մրցումներ, «Էրուդիտ» ինտելեկտուալ փուլ եւ գրական-գեղարվեստական ու պարային ստեղծագործական տաղանդների «Կավալեռ» մրցույթ:

 
 

  • Կիսվել: