ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 ՌԴ-ից դելիմիտացիայի հանձնաժողովի դելեգացիայի ժամանման մասին լուրը սուտ է․ ՊՆ

ՌԴ-ից դելիմիտացիայի հանձնաժողովի դելեգացիայի ժամանման մասին լուրը սուտ է․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հերքում է ՌԴ-ից դեմարկացիայի հանձնաժողովի դելեգացիայի ժամանման մասին լուրը:

InfoPort.am-ի հետ զրույցում ՊՆ լրատվական վարչությունից հայտնեցին, որ ՌԴ ներկայացուցիչներ տարբեր առիթներով կարող են գալ, բայց դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների այցի մասին ինֆորմացիան սուտ է, չկա նման բան: 

Նշենք, որ այսօր համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ ՊՆ հատուկ ինքնաթիռը, որը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին, ինչը նշանակում է, որ արդեն այս շաբաթ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը կմեկնարկի։

  • Կիսվել: