հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռազմարդյունաբերության ոլորտն օրուգիշեր աշխատում է՝ ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու համար. Չոբանյան

Ռազմարդյունաբերության ոլորտն օրուգիշեր աշխատում է՝ ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու համար. Չոբանյան

Ռազմարդյունաբերության թեմայով հանրային խոսակցություններից պիտի զերծ մնամ, և պետք է գործով զբաղվենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայկական արտադրության զինատեսակների մասին հարցին, ասաց ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր ոլորտում կան նախկինից գործող և նոր ներգրավված բավականին լուրջ նախաձեռնություններ և կազմակերպություններ, և մենք արդեն մեր երկրում այդ տեսանկյունից իրավիճակ ենք փոխում՛՛:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ռազմարդյունաբերության ոլորտն այսօր օրուգիշեր աշխատում է Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար:

 

  • Կիսվել: