շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղական ընկերություններից ռազմարդյունաբերեկան համալիրի գնումներն աճել են 20 անգամ․ Պապիկյան

Տեղական ընկերություններից ռազմարդյունաբերեկան համալիրի գնումներն աճել են 20 անգամ․ Պապիկյան

Վերջին երկու տարիների ընթացքում տեղական ընկերություններից ռազմարդյունաբերական համալիրի գնումներն աճել են 20 անգամ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

՛՛Մենք խնդիր ենք դրել հնարավորինս շատ զենք արտադրել Հայաստանում և հնարավորինս գնել այն տեղական արտադրողներից՛՛,-վստահեցրեց նախարարը:

Նրա խոսքով՝ ինտենսիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվել նաև 2023 թվականին, և խնդիրների մեծ մասը հասցվել է նվազագույնի։

՛՛Մենք ձգտելու ենք վերացնել այդ խնդիրները։ Խոսքը ոչ միայն դիրքերի, այլեւ ճանապարհների եւ այլ պաշտպանական համակարգերի մասին է՛՛,-նշեց Պապիկյանը:

  • Կիսվել: