ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ զորահավաքային այդպիսի մոտեցում ՀՀ-ն ի վիճակի չէր անելու․ ՊՆ նախկին նախարար

Ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ զորահավաքային այդպիսի մոտեցում ՀՀ-ն ի վիճակի չէր անելու․ ՊՆ նախկին նախարար

Զորահավաքային ռեսուրսները համարել այն մարտավարությունը, որն իրականցվել է, իրատեսական չեմ համարել։ ԱԺ քննիչ հանձնաժողովում նման տեսակետ հնչեցրեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա գնահատմամբ՝ ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ զորահավաքային այդպիսի մոտեցում ՀՀ-ն ի վիճակի չէր անելու։

«Դրա համար նախապատրաստական փուլում մենք վերանայում էինք ակտիվ պահեստազորի, ռեզերվի գաղափարը և դա ներդնում էինք։ Մոբիլիզացիոն և ռեզերվային ուժերի ներգրավումը շատ արդիական է և անհրաժեշտ է այն երկրներում, որոնք ձևավորում են պրոֆեսիոնալ բանակ։ ՀՀ ԶՈՒ համալրումն իրականացվում էր նաև պարտադիր ժամկետային զինծառայողների միջոցով, որը մեծ թվաքանակ էր։ ՀՀ ժողովրդագրական տվյալները իրականում թույլ չէին տալիս զորահավաքի շրջանակներում ներդաշնակված ու մարտունակ ստորաբաժանումներ ներգրավել։ Հետևակի ներգրավումը մարտական գործողություններին, կարծում եմ, 5-րդ, 4-րդ սերնդի պատերազմների պարագայում թերի էր»,- ներկայացրեց նա։

Բացի այս, բանակի նախկին ղեկավարն ասաց՝ այնպես չէ, որ բավարարված է եղել Զինված ուժերի վիճակով, տեսլականներն այլ են եղել։

«ԶՈւ-ն կենդանի օրգանիզմ է։ 1992 թվականին, երբ ստեղծվեցին Զինված ուժերը, չենք եղել այն մակարդակում, որում եղել ենք 2020 թվականին և եթե չունենայինք 2020 թվականի պատրաստվածության, հագեցվածության վիճակը, հնարավոր է՝ ԶՈւ-ն Ադրբեջանի կողմից գործողությունների սկսման պարագայում հայտնվեին Ադրբեջանի արևելյան սահմաններին՝ Կասպից ծովի ափերին»,- հավելեց նա։

Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ 2018 թվականի մայիսին, երբ ստանձնել է պաշտոնը, գնահատականը եղել է այն, որ մենք կարող ենք դիմակայել ՀՀ սահմաններին և Արցախի ժողովրդի անվտանգությանը եկող սպառնալիքին՝ հաշվի առնելով նաև երկրի տնտեսական ու ժողովրդագրական տվյալները։ Կրկին նշեց, որ կարող էին անել։

  • Կիսվել: