Թադևոս Ավետիսյանն առաջարկեց Արծվիկ Մինասյանի գործով «քրեական» բառը փոխարինել «քաղաքական»
ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդության քննարկումը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը դիմելով դատախազին՝ առաջարկությամբ հանդես եկավ. «Առաջարկում եմ քրեական բառը փոխարինեք քաղաքական բառով և թող ստացվի, որ Արծվիկ Մինասյանին պետք է ենթարկենք քաղաքական հետապնդման։ Այս դեպքում կլինի ավելի արդար, վերնագիրը լիարժեք կբավարարի իրական բովանդակությանը, կլինի աննախադեպ»։
Նա նաև բերեց հիմնավորումներ՝ նշելով. «Կարծում եմ՝ այս հիմնավորումներից հետո պետք է բոլորս համաձայնվենք։ Եթե համաձայնեք, ես ևս կողմ կքվեարկեմ, կհորդորեմ բոլորս գործընկերներիս կողմ քվեարկել ձեր միջնորդությանը»։