Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»-ը կներկայացվի Երևանում՝ «Արցախ» նվագախմբի մասնակցությամբ
Հուլիսի 7-ին, 8-ին, 10-ին և 11-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի բեմում կներկայացվի Ջոակինո Ռոսսինիի հանրահայտ «Սևիլյան սափրիչ» կոմիկական օպերան երկու գործողությամբ։
Իտալական օպերայի հումորային գոհարը՝ «Սևիլյան սափրիչը», համարվում է այս ժանրի անգերազանցելի գլուխգործոցներից մեկը և շարունակում է մնալ համաշխարհային առաջատար օպերային բեմերի անբաժանելի մասը։
Ներկայացմանը կմասնակցի «Արցախ» նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ։ Օպերայի վերականգնող ռեժիսորն է Նորայր Հերգնյանը, իսկ բեմի ձևավորման ու զգեստների հեղինակը՝ նկարիչ Դավիթ Քոչունցը։ Երգչախմբի ղեկավար` Գայանե Սահակյան:
««Սևիլյան սափրիչը» ոչ միայն զվարճալի ու երաժշտորեն հագեցած ստեղծագործություն է, այլ նաև հիանալի հնարավորություն է նոր սերնդի երաժիշտների համար փորձ ձեռք բերելու բեմում՝ դասական օպերայի շրջանակներում։ Մենք համոզված ենք, որ այս ներկայացումները հանդիսատեսին կպարգևեն արվեստի իսկական տոն ու կմիավորեն տարբեր սերունդների սիրահարների շուրջ», – նշում են կազմակերպիչները։